ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Գերագույն ռադան ստորագրահավաք է սկսել «սկանդալային» Արեստովիչի հրաժարականի համար
21:12, 16.01.2023 | mamul.am
7193 | 0

Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ Գերագույն ռադան սկսել է ստորագրահավաք՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Ալեքսի Արեստովիչի հրաժարականի համար։
«Ժամանակն է, որ Արեստովիչը հրաժարական տա»,- գրել է Գոնչարենկոն՝ հավելելով, որ սկսել է ստորագրություններ հավաքել այլ պատգամավորներից՝ նախագահականից «սկանդալային խորհրդականին» հեռացնելու պահանջով։

Արեստովիչը քննադատության է ենթարկվել Ուկրաինայում այն ​​բանից հետո, երբ ասել է, որ հրթիռը հարվածել է Դնեպրի բնակելի շենքին, քանի որ այն շատ վատ է խոցվել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կողմից:

Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կիևը փորձում է Դնեպրում շենքի ավերման պատասխանատվությունը գցել Ռուսաստանի վրա։ Նա ընդգծել է, որ իբրև թե ռուսական զորքերն Ուկրաինայում չեն հարվածում բնակելի շենքերին ու սոցիալական ենթակառուցվածքներին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր