ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Կազմակերպիչներն արգելել են Ռուսաստանի և Բելառուսի դրոշները Australian Open-ում
11:12, 17.01.2023 | mamul.am
7615 | 0

Ավստրալիայի բաց առաջնության կազմակերպիչներն արգելել են խաղերի ժամանակ տրիբունաներ բերել Ռուսաստանի և Բելառուսի դրոշները՝ մրցաշարի առաջին օրը տեղի ունեցած միջադեպից հետո։ Հիշեցնենք՝ ռուս և ուկրաինացի մարզիկների հանդիպման ժամանակ տրիբունաներում հայտնվել էր Ռուսաստանի դրոշը, հայտնում է BBC-ն:

«Ռուսաստանի և Բելառուսի դրոշներն այժմ արգելված են: Արգելքն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- ասվում է կազմակերպիչների հայտարարության մեջ:

Որոշումն ընդունվել է Ուկրաինայի դեսպանի բողոքից հետո:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր