ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. ՊՆ զորամասում հրդեհ է բռնկվել. կան զոհեր և վիրավորներ
08:57, 19.01.2023 | mamul.am
14661 | 0

Նախնական տվյալներով բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Նշենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ. տվյալները ճշտվում են:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

ՊՆ զորամասում հրդեհ է բռնկվել. կան զոհեր և վիրավորներ
ՊՆ զորամասում հրդեհ է բռնկվել. կան զոհեր և վիրավորներ
ՊՆ զորամասում հրդեհ է բռնկվել. կան զոհեր և վիրավորներ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր