ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ԱՄՆ-ը Ռումինիայում «պաշտպանության առաջին գիծ» է պատրաստում
20:36, 23.01.2023 | mamul.am
5208 | 0

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն առնվազն ևս 9 ամիս մի քանի հազար զինծառայող կպահի Ռումինիայում։ Բազայում կտեղակայվեն 101-րդ օդադեսանտային դիվիզիայի զինվորականները, իսկ առաքելությունը կղեկավարի ԱՄՆ-ի բանակի գեներալ մայորը։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Այս ուժերը կլինեն պաշտպանության առաջին գիծը, եթե Ռուսաստանը ներխուժի ավելի արևմուտք: Այս տրամաչափի գեներալին այդքան մոտ պատերազմական գոտի ուղարկելը թույլ կտա արագ որոշումներ կայացնել, թե որտեղ տեղակայել զորքերը և զենքերը:
Նախկինում ռազմակայանում հերթապահում էին 82-րդ օդադեսանտային դիվիզիայի զինվորականները, որոնք Ռումինիա էին ուղարկվել Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո արագ արձագանքման ուժերի կազմում։ Հոդվածում նշվում է, որ մինչև վերջերս պարզ չէր, թե արդյոք Փենթագոնը Ռումինիայի ավիաբազայում բարձր մակարդակի ստորաբաժանում կթողնի։
2022 թվականի ամառվանից այստեղ տեղակայվել է 101-րդ դիվիզիայի շուրջ 4000 զինվոր։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր