ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Էրդողանն ասել է, որ Շվեդիան իզուր թող չսպասի Թուրքիայի բարեհաճությանը
21:24, 23.01.2023 | mamul.am
6019 | 0

Շվեդիայում հակաիսլամական գործողություններից հետո նա չպետք է սպասի Թուրքիայի բարեհաճությանը ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ավելի վաղ ծայրահեղ աջ «Դժվար դասընթաց» կուսակցության կողմնակիցները ցույց են անցկացրել Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան դիմաց, որի ժամանակ հրապարակայնորեն այրվել է Ղուրանը։ Ակցիայի կազմակերպիչներից էր շվեդ աջ քաղաքական գործիչ Ռասմուս Պալուդանը։ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնն այդ գործողությունն անվանել է օրինական, բայց՝ ոչ տեղին:
«Եթե թույլ եք տալիս նման գործողություններ, ապա, նեղանալ չլինի, բայց ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում մեզնից աջակցություն չեք ստանալու։ Շվեդիայի ղեկավարությունը չպետք է ակնկալի մեր աջակցությունը»,- ասել է Էրդողանը կառավարության նիստի ժամանակ։
Նա հավելել է, որ և՛ կազմակերպիչները, և՛ նրանք, ովքեր դա թույլ են տվել, պետք է պատասխան տան իրենց գործողությունների համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր