ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 387.22, EUR 416.92, RUB 4.78, GBP 485.19
+25 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+30 °C
Լատվիան Ռուսաստանի դեսպանին երկիրը լքելու վերջնաժամկետ է տվել
23:24, 23.01.2023 | mamul.am
4653 | 1

Ռիգայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Վանինը մինչև փետրվարի 24-ը պետք է լքի երկիրը։ Այդ մասին Վանինին հայտնել են Լատվիայի ԱԳՆ-ում։
«Ռուսաստանի դեսպանը տեղեկացվել է Լատվիայի որոշման մասին՝ 2023 թվականի փետրվարի 24-ից Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները իջեցնելու մինչև գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակի», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ռուսաստանն ու Էստոնիան հայտարարել էին Էստոնիայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների մակարդակի իջեցման մասի։ Էստոնիայի դեսպանը Ռուսաստանից պետք է մեկնի փետրվարի 7-ին, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ Պատճառը «տոտալ ռուսաֆոբիան է և Ռուսաստանի նկատմամբ թշնամանքի սերմանումը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր