ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Apple-ը թողարկել է iOS-ի նոր տարբերակը
00:12, 24.01.2023 | mamul.am
6359 | 0

Apple-ը թողարկել է iOS 16.3-ը, որում ավելացրել է մի շարք նոր հնարավորություններ և շտկել օպերացիոն համակարգի նախորդ տարբերակների մի քանի սխալներ: Այս մասին հայտնում է MacRumors-ը։

iOS 16.3-ի հիմնական նորամուծություններից մեկը ֆիզիկական երկգործոն նույնականացումն է: Այն թույլ է տալիս հաստատել ձեր Apple ID-ի մուտքը ոչ միայն էլեկտրոնային փոստից կամ SMS-ից թույլտվության կոդ օգտագործելով, այլ նաև՝ օգտագործելով այլ iOS սարքեր: Օրինակ՝ նոր iPad-ով Apple ID-ի մուտք գործելիս օգտատերը կարող է հաստատել իր ինքնությունը՝ ապակողպելով iPhone-ը, որտեղ թույլտվությունն արդեն անցել է:

Apple-ը շտկել է Emergency SOS-ի ակտիվացման մեխանիզմը՝ 911 կեղծ զանգերի թիվը նվազեցնելով: Նախկինում արտակարգ իրավիճակ զանգահարելու համար պետք էր միաժամանակ սեղմած պահել միացման կոճակը և ձայնի կոճակը: Այժմ զանգը սկսվում է միայն այն դեպքում, եթե սեղմած պահեք ստեղները և մի քանի վայրկյան հետո բաց թողնեք դրանք:

Մեկ այլ կարևոր նորամուծություն էր երկրորդ սերնդի HomePod խելացի բարձրախոսների աջակցության ինտեգրումը iOS-ին:

Apple-ը շտկել է iOS 16.2-ի սխալը, որի պատճառով որոշ iPhone 14 Pro Max-երի էկրաններին հայտնվեցին հորիզոնական գծեր: Վերացվել են նաև Siri ձայնային օգնականի միջոցով CarPlay-ի կառավարման սխալները։

iOS 16.3-ը տեղադրելու համար անհրաժեշտ է բացել «Կարգավորումներ», ապա գնալ «Ընդհանուր» մենյու և այնտեղ ընտրել «Ծրագրաշարի թարմացում» կետը:

Apple-ը թողարկել է iOS-ի նոր տարբերակը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր