ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Երբ ասվում է՝ հարցը թողնում ենք Արցախի իշխանություններին, խորամանկություն եմ տեսնում». Կարեն Միրզոյան
11:18, 24.01.2023 | mamul.am
5090 | 1

Արցախի Արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանը 168TV-ի եթերում անդրադառնալով ՀՀ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, ըստ որի՝ Արցախն ինքը պետք է բանակցի Ադրբեջանի հետ, նկատել է. «Ժամանակին, այո՛, խոսք է գնացել այն մասին, որ Արցախի իշխանությունները պետք է մասնակցեն բոլոր բանակցություններին. 90-ականների սկզբին նրանք մասնակցել են բանակցություններին, որը թույլ տվեց առնվազն կանգնեցնել պատերազմը և դուրս գալ որոշակի խաղաղ պայմանավորվածությունների: Այսօր, երբ խոսվում է, որ մենք դաշտը թողնում ենք Արցախի իշխանություններին, այստեղ տեսնում եմ հետևյալ խորամանկությունը. բացակայում է հստակ ձևակերպված ձևաչափ, թե այդ բանակցություններն ինչպե՞ս են ընթանալու, ո՞ւմ միջև, ի՞նչ եղանակով, ի՞նչ օրակարգով, միջնորդավորվա՞ծ, թե՞ ուղղակի»,- նշել է Միրզոյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ մոտեցմանն ի հակառակ տեսնում ենք Ադրբեջանի դիրքորոշումը. «Ալիևը բազմիցս ասել է, որ իր համար Ղարաբաղյան հարցը փակ է. հաշվի առնելով Ադրբեջանի հրաժարումը պաշտոնական որևէ շփումից՝ զրոյականի է հասնում բանակցությունների արդյունավետությունը: Այս պայմաններում խոսել, որ թողնենք՝ Ղարաբաղն ինքը որոշի իր ճակատագիրը, ուղղակի բառ չեմ գտնում մեկնաբանելու»,- ամփոփել է Արցախի ԱԳ նախկին նախարարը:

«Երբ ասվում է՝ հարցը թողնում ենք Արցախի իշխանություններին, խորամանկություն եմ տեսնում». Կարեն Միրզոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր