ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
0 °C, -3 °C ... +4 °C Վաղը`0 °C
«Պատեհ հնարավորություն է՝ Արման Թաթոյանին ՀՀ ՄԻՊ պաշտոնում երկրորդ անգամ առաջադրելու». Նարինե Դիլբարյան
01:12, 25.01.2023 | mamul.am
2199 | 0

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «Անկախ պատճառների բնույթից և զարգացումներից՝ պատեհ հնարավորություն է ընձեռվում Արման Թաթոյանին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում երկրորդ անգամ առաջադրելու, եթե ներկա իշխանության մեջ դեռ կան մարդիկ, որոնք հասկանում են, որ փորձը և արհեստավարժությունը, գիտելիքները, վստահված աշխատանքի, պետության ու նրա քաղաքացիների հանդեպ պատասխանատվության բարձր զգացումը ամենաթանկ և կարևոր արժեքներն են, որոնց ակներև պակասը Հայաստանի կառավարման համակարգում արդեն հասցրել է քաոսի և կազմաքանդման»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր