ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ուկրաինայում պաշտոնից ազատվել է 4 փոխնախարար, մարզային վարչակազմի 5 ղեկավար
16:36, 24.01.2023 | mamul.am
3874 | 0

Հայտարարված կադրային փոփոխությունների շրջանակներում, հունվարի 24-ին Ուկրաինայի նախարարների կաբինետի նիստում որոշում է կայացվել պաշտոնանկ անել Ուկրաինայի չորս փոխնախարարների, այս մասին հայտնում է РБК-Ուկրաինան: Նրանք են՝

Վյաչեսլավ Շապովալով - Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար,
Իվան Լուկեր - Ուկրաինայի համայնքների և տարածքային զարգացման փոխնախարար,
Վյաչեսլավ Նեգոդա - Ուկրաինայի համայնքների և տարածքային զարգացման փոխնախարար,
Վիտալի Մուզիչենկո - Ուկրաինայի սոցիալական քաղաքականության փոխնախարար։
Աշխատանքից ազատվել են նաև հինգ մարզային վարչակազմերի ղեկավարներ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալի, ինչպես նաև գլխավոր դատախազի տեղակալի՝ պաշտոններից ազատվելու մասին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր