ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
«Ուկրաինայում էլ է պաշտպանության նախարարը Սրբազան ***. հրաժարական է տվել տեղակալը». Վահե Սարգսյան
21:06, 24.01.2023 | mamul.am
5397 | 1

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այ էդպես. ԱՄՆ-ի քմահաճույքների համար Եվրոպայի շատ երկրներ ձմռան ցրտին սառչեն, մի քանի անգամ գազի համար թանկ վճարեն, միլիարդավոր դոլարներ օգնություն լցնեն Ուկրաինայի իշխանությունների ռեխը, որ սրանք «հերոսաբար» լափեն ու պատերազմի քողի տակ վայելեն կյանքը:
Այսպես, ուշադրություն, ուշադրություն.
- Ժիտոմիրի, Կիևի, Պոլտավայի, Սումիի, Չերկասի և Չեռնիգովի մարզերում տեղակայված զորամասերի սննդի ծառայությունների մասին համաձայնագրի կնքման մասին ավելի քան 350 մլն դոլար կազմող գործարքում մարդիկ տեղը տեղին յուղվել են՝ ապրանքները երկու կամ երեք անգամ ավելի թանկ են գնել, քան դրանք կարելի է գնել Կիևի մանրածախ խանութներից: Հա, իրենց մոտ էլ է պաշտպանության նախարարը Սրբազան կով. հրաժարական է տվել տեղակալը՝ պաշտպանության փոխնախարար Վյաչեսլավ Շապովալովը:
- նախօրեին հրաժարական է տվել նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն, ով գործուղումների ժամանակ վարում է մարդասիրական կարիքների համար նախատեսված, ամերիկյան General Motors-ի կողմից նվիրաբերված ամենագնաց, ապրում Կիևի մերձակայքում գտնվող էլիտար բնակավայրում, որը կոչվում է «ուկրաինացի հերոսական պաշտպանների», ըըըը, ներողություն, «ուկրաինացի միլիոնատերերի հիմնական բնակավայր»։
- Հրաժարական է տվել նաև Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսեյ Սիմոնենկոն, ով էս ծանր օրերին տասն օրով մեկնել է Իսպանիա, ընդ որում՝ գործարար Գրիգորի Կոզլովսկու կնոջ ընկերությանը պատկանող մեքենայով:
Հ.Գ. Չնայած՝ կարող է պարզվի՝ էս վերջինը կարգին տղա է, չի ուզել ԱՄՆ-ի խամաճիկ Զելենսկու պետականաքանդ խունտայի կազմում մասնակցի եղբայրական Ռուսաստանի դեմ գործողություններին:
Մի խոսքով՝ շարունակեք սառել և խնայել, հարգելի գերմանացիներ, Զելենսկու խմբակում ձեզ միշտ քաղցր ժպիտով կհիշեն»:

Աղբյուրը` Վահե Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր