ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Վաշտի կացարանի հրդեհի դեպքով նոր քրեական վարույթ է նախաձեռնվել
21:36, 24.01.2023 | mamul.am
4299 | 0

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանի ողբերգական հրդեհի դեպքի առթիվ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ն հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Վարույթը նախաձեռնվել է պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված նախատեսված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ»,- նշել է Աբրահամյանը։
Նոր վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Այն նախատեսում է ազատազրկում հինգից տասը տարի ժամկետով:
Աբրահամյանը տեղեկացրեց, որ այն կցվել է նախորդ վարույթին և իրականցվում է համատեղ քննություն։ Նոր վարույթի շրջանակում հարցաքննվել են շուրջ երկու տասնյակ մարդ։ Այս պահին մեղադրյալներ դեռ չկան։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր