Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, հնարավոր է, վաճառի իրեն պատկանող The Washington Post-ը։ Հասույթով ձեռնարկատերն ակնկալում է գնել Washington Commanders ամերիկյան ֆուտբոլի ակումբը։ Մեկ ներդրող արդեն դիմել է հրատարակությունը գնելու համար, գրում է The New York Post-ը (NYP)՝ հղում անելով աղբյուրներին։ Բեզոսի ներկայացուցիչն իր հերթին ասել է, որ այն դեռ չի վաճառվում։ Բեզոսի կողմից Washington Commanders-ի գնումը կարող է խոչընդոտվել թիմի ներկայիս սեփականատեր Դեն Շնայդերի հետ Amazon-ի հիմնադրի վատ հարաբերությունների պատճառով: Ավելի վաղ The Washington Post-ը հրապարակել էր մի շարք հետաքննական զեկույցներ ակումբում «թունավոր կառավարման և սեռական ոտնձգությունների մասին»: «Ոմանք կարծում են, որ Շնայդերը կասկածում է Բեզոսին 2020 թվականին քննադատական հրապարակումներին աջակցելու մեջ՝ ստիպելու համար իրեն վաճառել թիմը», - գրում է NYP-ն: Անցած շաբաթ ավարտվել է Washington Commanders-ի պոտենցիալ գնորդների առաջին փուլի հայտերի ընդունումը։ Բեզոսի դիմումները դրանց թվում չեն եղել։ Առաջին փուլում ամենաբարձր առաջարկը կազմել է 6,3 միլիարդ դոլար: Շնայդերն ակնկալում է ֆուտբոլային ակումբը վաճառել առնվազն 7 միլիարդով։ |