ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Զորքի տեղակայումը գյուղի տներում կորուստներից խուսափելու համար էր». Արծրուն Հովհաննիսյան
23:48, 24.01.2023 | mamul.am
7436 | 0

Զորքի տեղակայումը գյուղի տներում կորուստներից խուսափելու համար էր, մեծ զորանոցներում չպետք է լինեն: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանի համոզմամբ, քննարկման ենթակա չէ այն ճշմարտությունը, որ զորքն այլևս պետք է ապակենտրոնացման ենթարկվի, և դա ճիշտ որոշում է։ Փորձագետի պնդմամբ, նախկին հարմարավետ, մեծ զորանոցները, որոնց վրա մենք միլիարդներ էինք ծախսել, այլևս կենսունակ չեն, քանի որ մի հարվածով հնարավոր է դրանք շարքից հանել։
Ըստ Հովհաննիսյանի՝ նմանատիպ խնդիր մենք ունեցանք սեպտեմբերյան մարտերի ժամանակ։ Փորձագետի կարծիքով, բանակում ահագին դրական փոփոխություններ կան, զորքը ավելի փորձառու է դարձել և որոշակիորեն յուրացրել է ապակենտրոնության տրամաբանությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր