ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ադրբեջանը, ՌԴ-ն և ՀՀ-ն աղբաման են նետել նոյեմբերի 9-ի թուղթը». Նորիկյան
00:24, 25.01.2023 | mamul.am
3713 | 0

Ադրբեջանը, ՌԴ-ն և ՀՀ-ն աղբաման են նետել նոյեմբերի 9-ի թուղթը, այն գրոշի արժեք չունի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

Նորիկյանի համոզմամբ, բանակում լրջագույն համակարգային խնդիրներ կան և իշխանությունների իրականացրած ռեֆորմները ընդհանրապես տեսանելի չեն։ Ըստ Նորիկյանի՝ իշխանությունը ընդհանրապես թող բանակից չխոսի, քանի որ նրանք այդպես էլ չկարողացան վերադարձնել թալանվածը, չպատժեցին սերմացու գողացող գեներալներին։
Մեր զրուցակցի կարծիքով, եթե թալանը վերադարձվեր, ապա հիմա մենք հնարավորություն կունենայինք շատ ավելի բարեկեցիկ զորանոցներում տեղակայել մեր զինվորներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

«Ադրբեջանը, ՌԴ-ն և ՀՀ-ն աղբաման են նետել նոյեմբերի 9-ի թուղթը». Նորիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր