ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Հովեր» երգչախմբի այս տարվա առաջին համերգը՝ հունվարի 31-ին
03:12, 26.01.2023 | mamul.am
1908 | 0

«Հովեր» պետական կամերային երգչախմբի՝ այս տարվա առաջին համերգը տեղի կունենա հունվարի 31-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։

«Ձմեռային» համերգի ծրագրում Ներսես Շնորհալու, Կոմիտասի, Էդվարդ Միրզոյանի, Վաչե Շարաֆյանի, Քշիշտոֆ Պենդերեցկու, Էյնոյուհանի Ռաուտավարայի, Վոլֆրամ Բուխենբերգի եւ Բրայն Մոլսի ստեղծագործություններն են (խմբավարներ՝ Սոնա Հովհաննիսյան, Նարինե Ոսկանյան)։

Երգչախմբի՝ 2023 թվականի համերգաշրջանի համար գեղագիր Ռուբեն Մալայանը ստեղծել է «Հովեր» անվան գրության նոր տարբերակ, որն էլ ամրագրվել է տարվա առաջին համերգային ազդագրում (ազդագրի լուսանկարի հեղինակ՝ Շահանե Աղաքարյան, ձեւավորումը՝ Ռուբեն Խաչատրյանի)։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր