ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Հաստատվել է «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության փորձագետների կազմը
20:48, 25.01.2023 | mamul.am
2505 | 0

Հայաստանի թատերական գործիչների միության վարչությունը հաստատել է «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության փորձագետների կազմը: Կազմում են՝

Կարինե Խոդիկյանը՝ դրամատուրգ, «Գրական թերթի» և «Դրամատուրգիա» ամսագրի գլխավոր խմբագիր,

Լիլիթ Արզումանյանը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, գրականագետ, արձակագիր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Աննա Ասատրյանը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի տնօրեն, երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր,

Դավիդ Մուրադյանը՝ արձակագիր, կինոգետ,

Արշալույս Հարությունյանը՝ բեմադրիչ, դերասան,

Հրաչյա Պապինյանը՝ բեմադրիչ, «Թատերական Լոռի» փառատոնի տնօրեն,

Սուսաննա Բրիկյանը՝ թատերագետ:

«Արտավազդ-2023» մրցանակաբաշխության հայտադիմումի ձևաթուղթը կարելի է ներբեռնել այստեղ: Լրացված ձևաթուղթը անհրաժեշտ է ուղարկել taterakan.miutyun@mail.ru էլ․ հասցեին կամ ներկայացնել ՀԹԳՄ մինչև ս․թ․ փետրվարի 15-ը։ Հայտին կից՝ ներկայացման ցուցադրության օրը, ժամը և վայրը։ ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության նոր կանոնակարգը ներբեռնել այստեղ։ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունն ավանդույթի համաձայն կանցկացվի մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր