ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«20 տարիների ընթացքում Եվրոպայում հավատավոր մահմեդականները ավելի շատ են լինելու, քան հավատավոր քրիստոնյաները». Թ. Ալեքսանյան
00:12, 26.01.2023 | mamul.am
11478 | 0

Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանի գրառումը․ «Եվրոպայի բնակչությունը՝ ԵՄ( 453 միլիոն ) + Շվեյցարիա (8,5 միլիոն), Մեծ Բրիտանիա (67 միլիոն), Նորվերգիա (5,4 միլիոն), Սերբիա (7 միլիոն), Կոսովո (2 միլիոն), Չեռնոգորիա (0,6 միլիոն), Բոսնիա-Հերցոգովինա (3,5 միլիոն), Հյուսիսային Մակեդոնիա (2 միլիոն), Ալբանիա (2,8 միլիոն), Իսլանդիա (0,4 միլիոն), բոլորը միասին վերցրած 552 միլիոն է:
Եվրոպայի բնակչության 20%-ը աթեիստներ են, 27%-ը հավատում են ինչ որ գերբնական ուժի, նրանցից ոմանք, չնայած որ այդ ուժին աստված են կոչում, սակայն չեն ընդունում աստծու և գերբնական ուժերի մասին քրիստոնեական մոտեցումները և իրենց քրիստոնյաներ չեն համարում, 45%-ը իրենց քրիստոնյա են համարում, սակայն դրանց միայն կեսն է ռեգուլյար հաճախում եկեղեցի ու ինչ որ չափով հետևում քրիստոնեական ծեսերին ու վարքականոնին:
Եվրոպայի բնակչության 5%-ը մահմեդականներ են (ամենահամեստ հաշվարկներով, առանց Ալբանիայի ու Կոսովոյի, քանի որ ալբանացիները ավանդաբար մահմեդականներ են եղել ու կան), այսինքն մոտ 28 միլիոն մարդ:
Ստացվում է, որ Եվրոպայում (որի բնակչությունը 100 տարի առաջ համարյա 99%–ով քրիստոնյա էր) ներկա դրությամբ քրիստոնյա են մնացել 247,5 միլիոն մարդ, որոնցից իսկական հավատացյալ քրիստոնյաներ կարող են համարվել ընդամենը 124 միլիոնը:
Հիմա եթե հաշվի առնենք, որ մահմեդական երկրներից մեծ ծավալներով դեպի Եվրոպա ներգաղթը շարունակվում է, և որ մահմեդականները ավանդաբար շատ արագ տեմպերով են բազմանում, ապա կարող ենք եզրակացնել, որ մոտակա 20 տարիների ընթացքում Եվրոպայում հավատավոր մահմեդականները ավելի շատ են լինելու քան հավատավոր քրիստոնյաները:
Սա իմիջիայլոց, հիշեցման կարգով

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր