ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Որոշումը կա, բայց Հայաստան-Թուրքիա ավիաբեռնափոխադրումներ չեն արվում. «Ժողովուրդ»
09:30, 26.01.2023 | mamul.am
2386 | 0

«Ժողովուրդ»-ը գրում է. «2023թ. հունվարի 1-ից Թուրքիայի ու Հայաստանի միջև հնարավոր է իրականացնել ուղիղ ավիաբեռնափոխադրումներ. սա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր:

Հունվարի 6-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն էլ հայտնել էր. «Թուրքական կողմն այսօր մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է: Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր»:

Դիմել էինք ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և հետաքրքրվել, թե այս արգելքի վերացումից հետո արդյոք դիմումներ եղել են օդային բեռնափոխադրումներ իրականացնելու համար:

Ի պատասխան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են. «2023 թվականի հունվարի 1-ից՝ թուրքական կողմից Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ օդային բեռնափոխադրումների արգելքի վերացումից հետո, Հայաստան-Թուրքիա և հակառակ ուղղությամբ դեռեւս օդային ճանապարհով բեռնափոխադրումներ չեն իրականացվում: Դեռեւս մաքսային և այլ ընթացակարգերի համաձայնեցում պետք է տեղի ունենա, որպեսզի հնարավոր լինի իրականացնել այդ թռիչքները»:

Այսինքն՝ որոշումը կա, քաղաքական հայտարարությունը կա, բայց խնդիրը փաստացի չի լուծվել. փոխադրում անել հնարավոր չէ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր