ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Եվս մի քանի օր, և իրադարձությունների շղթան ի նպաստ մեզ է փոխվելու». Ն. Հոխիկյան
10:12, 26.01.2023 | mamul.am
9812 | 1

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2020-ի պատերազմի ժամանակ բոլոր կռվողները մեկ մարդու պես ասում էին՝ եթե մի քանի օր էլ դիմանանք, իրավիճակը կսկսի արագ կերպով հօգուտ մեզ փոխվել, թշնամին թուլացած ու սպառված է։
Նոյեմբերի 9-ի կեսօրից արդեն մերոնք ակտիվ հարձակում էին գործում Շուշիի ուղղությամբ, նույնիսկ պատրաստվում էին երեկոյան ազատագրել քաղաքը։ Այդ մասին շատ հստակ ասում ռուս լրագրող Խարչենկոն իր «Վերջին մարտը Շուշիի համար» վավերագրական ֆիլմում։
Ու մինչ ուժերի հարաբերակցությունը փոխվում էր, և հայկական կողմը անցնում էր հակահարձակման՝ վերցնելու Շուշին ու Քարինտակը, Նիկոլը դավադրաբար ստորագրեց խայտառակ փաստաթուղթը' մեզ փաստի առաջ կանգնեցնելով։
44 օր դիմանալով արտաքին ու ներքին թշնամիների հարվածներին՝ մենք ոտքի վրա պահում էինք մեր երկիրը։
2022-ի դեկտեմբերի 12-ից փակելով Արցախ մտնող միակ ճանապարհը՝ Ադրբեջանը կրկին փորձում է ծնկի բերել մեզ։
Արդեն լրացավ 44 օրը։ Մենք ծնկի չեկանք։
Թշնամու շարքերում կա հյուծվածություն ու դժգոհություն, նույն մարդիկ այլևս չեն գալիս բնապահպանի անվան տակ ահաբեկություն անելու, Ալիևը բարձրացնում է վճարվող գումարի չափը, արագ-արագ հերթափոխ անում, բայց թշնամու շարքերում ընկճվածություն ու հոգնածություն կա. ինչքա՞ն մնան վրանների տակ ու սառնամանիքի մեջ, եթե հայերը չեն հանձնվում։
44 օր մենք դիմացանք, Արցախը խուճապի չմատնվեց շրջափակման պատճառով։
Եվս մի քանի օր, և իրադարձությունների շղթան ի նպաստ մեզ է փոխվելու։
Այս անգամ հանձնվել չկա։ Դավաճան էլ չպիտի լինի»:

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր