ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Լավագույն ձևը ԼՂ ու Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելն է». վարչապետ
11:30, 26.01.2023 | mamul.am
4252 | 0

«Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ Լաչինի միջանցքն ամենևին էլ փակ չէ, որ գազամատակարարումն ու հոսանքի մատակարարումը դադարեցված չէ: Ակնհայտորեն ՀՀ-ն ու ԼՂ-ն հակառակն են պնդում: Հենց այս հակասությունը դե յուրե լուծելու լավագույն ձևը ԼՂ ու Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելն է, որի ուղղությամբ պետք է հետևողականորեն աշխատենք»,- Կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ տարածաշրջանում առկա խնդիրների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի և ՀՀ-ն առաջնորդվելու է այս տրամաբանությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր