ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Երևանում ավտովթարի է ենթարկվել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ծառայողական Toyota Land Cruiser-ը
11:54, 26.01.2023 | mamul.am
3972 | 1

Այսօր՝ հունվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում բախվել են Toyota Land Cruiser մակնիշի 126 ԼԼ 50 համարանիշի և Range Rover մակնիշի 04 ZZ 400 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Երկու վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ, սակայն վթարի մեջ մեղադրում են միմյանց։ Toyota Land Cruiser-ը հաշվառված է ՀՀ կառավարության հաշվեկռում և սպասարկում է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր