ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Սեյրան Օհանյանի կողմից կամ ցուցումով Սևանա լճի ափամերձ ավելի քան 1 հեկտար մակերեսով հողամասն ապօրինաբար զավթվել է». Գևորգ Քոչարյան
12:36, 26.01.2023 | mamul.am
3577 | 0

Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ՀՀ նախկին պաշտպանության նախարար, ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանի՝ ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստը։ Դատախազի խոսքով՝ ներկայացված հայցով ՀՀ Գլխավոր դատախազությունը՝ ի դեմս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության, խնդրում է դատարանից բռնագանձել Սեյրան Օհանյանից և Ռուզաննա Խաչատրյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա, մեկ տասնյակի հասնող անշարժ գույք, միլիոնավոր դրամներ: Դատախազը հավելեց՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սևանա լճի ափին՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի վարչական տարածքում, Սեյրան Օհանյանն ունի ամառանոց, որը հաշվառված է ոմն Բենիամին Ղալեչյանի անվամբ, և որը Օհանյանի կողմից կամ նրա ցուցումով դեռևս 2010 թվականին ապօրինաբար զավթվել է. «Սևան Ազգային պարկի հաշվեկշռում գրանցված Սևանա լճի ափամերձ ավելի քան 1 հեկտար մակերեսով հողամասը, առանց շնարարական թույլտվության, կառուցապատվել է»,- հայտնել է դատախազը:

«Սեյրան Օհանյանի կողմից կամ ցուցումով Սևանա լճի ափամերձ ավելի քան 1 հեկտար մակերեսով հողամասն ապօրինաբար զավթվել է». Գևորգ Քոչարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր