ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Մեզ համար է սգո օր, իրենց համար՝ կերուխումների». զոհված զինծառայողի հայր
14:42, 26.01.2023 | mamul.am
2992 | 1

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում 2022 թվականի սեպտեմբերի 21-ին բռնության ենթարկված որդեկորույս ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի շենքի մոտ:

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գևորգ Ավդիխանյանի հայրը՝ Բորիկ Կոյտիկովը, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, ըստ որի՝ «ամեն օր էլ սգո օր է».

«Անդրանիկ Քոչարյանի համար ամեն օր ուրախանալու օրա, որովհետև էն կուսակցությունը, որի մեջ ինքը ընդգրկված ա… ինքը էս ամեն ինչին շատ թեթև ա նայում, մեր համար ա սգո օր, իրանց համար կերուխումների օր ա: Ցավալի է, որ մեր զինվորները նման պայմաններում են ապրում, եթե Անդրանիկ Քոչարյանի որդին սենց տեղ ծառայեր, իրա համար ամեն օրը սգո օր կլիներ»,- նշել է զոհվածի հայրը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր