Ուկրաինայի ողջ տարածքում հրթիռակոծության մասին օդային տագնապ է հայտարարվել։ Կարճ ժամանակ անց նախագահի աշխատակազմի ղեկավարը զեկուցել է, որ արդեն խոցվել են ռուսական առաջին հրթիռները։ Մի շարք շրջաններում տեղի են ունեցել էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ, հայտնում է Униан-ը: Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարության ներկայացուցիչ Նատալյա Գումենյուկը հայտարարել էր այսօր՝ հունվարի 26-ին, ՌԴ-ի կողմից սպասվող նոր զանգվածային հարձակման մասին: |