ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Սեյրան Օհանյանը 10-15 տարի եղել է նախարար, բայց Պապիկյանին էդքան փող որտեղի՞ց». Արթուր Խաչատրյան
16:42, 26.01.2023 | mamul.am
6198 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն «Ազատության» եթերում արձագանքելով հարցին՝ լեգիտիմ կամ արդար հարց չէ՞, թե որտեղի՞ց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին այդքան կարողություն, պատասխանել է. «Էդ հարցն էլ պետք է տան, ներկայիս Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ճոխ հարսանիքի ծախսերի մասին էլ պետք է հարցեր տան, որովհետև, եթե Սեյրան Օհանյանը 10-15 տարի է եղել նախարար, ապա Պապիկյանին էդքան փող որտեղի՞ց. բոլորն էլ պիտի պատասխաններ տան»:

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն դատարանում այսօր տեղի է ունեցել ՀՀ նախկին պաշտպանության նախարար, ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանի՝ ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստը:

«Սեյրան Օհանյանը 10-15 տարի է եղել նախարար, բայց Պապիկյանին էդքան փող որտեղի՞ց». Արթուր Խաչատրյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր