ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Սեկտաներն ու դրանց լիդերները». Ստեփան Դանիելյան
03:18, 27.01.2023 | mamul.am
4354 | 0

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սեկտաներն ու դրանց լիդերները
Հայաստանի քաղաքական դաշտը, կամ այն, ինչը մենք իներցիայով անվանում ենք քաղաքական դաշտ (քանի որ փոխարինող այլ բառը դեռ չենք գտել), կարելի է բաժանել սեկտաների: Յուրաքանյուր սեկտա ունի իր լիդերն ու իր հետևորդները:
Լիդերները հերոսներ են, փրկիչներ են, խելքի օվկիանոսներ են, սակայն որոնց ստոր զանգվածը չի հասկանում, ու արժանի չէ նրանց: Եվ ահա, այն, ինչը մենք անվանում են քաղաքական գործընթաց, այդ սեկտաների միջև ընթացող լեզվակռիվն է, որի թեման իրենց լիդերներին մեղադրանքներից պաշտպանելն է ու հավաստելը, որ նրանք են իրական փրկիչները, խորամանկ շախմատիստները, չգնահատված գիտնականները, գործը կիսատ չթողողները և այլն:
Սական դա դեռ մի կողմ, մարդկանց այն հատվածը, որոնք սեկտաներից դուրս են մնացել ու համարում են, որ այդպես շարունակել հնարավոր չէ, իրենց համար նոր լիդեր են որոնում, այսինքն մի նոր սեկտա ձևավորելու հարաճուն պահանջի առջև են հայտնվել, որպես իրավիճակից ելք: Սակայն ոչ ոք չի համարում, որ կարելի է միմյանց հետ հորիզոնական հարաբերություններ ստեղծել, պայմանավորվել խաղի կանոնների շուրջ, այսինքն ձևավորել համակարգ, գոնե 100, կամ 1000 մարդու միջև:
Այստեղ առանցքային արտահայտություն «խաղի կանոններն» է, առանց որի ոչինչ հնարավոր չէ ստեղծել ու կառավարելի դարձնել:
Ինչ-որ բանի հասած հասարակությունները, կամ անգամ ցեղերը (ժամանակին), որոնք կարողացել են նման հարաբերություններ ձևավորել, հզորագույն արդյունքների են հասել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր