Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկրի ղեկավարը ՀՀ կառավարության այսօրվա նիստում, հանուն իր քաղաքական շահերի, զինծառայողների մահվան դեպքով քրեական վարույթի՝ նախաքննության գաղտնիք համարվող, ի պաշտոնե իրեն ոչ հասանելի փաստական տվյալներ հրապարակեց, այդ թվում՝ վկայի ցուցմունք։ Եվ սա այն մարդն է, ով պաշտոնի, իշխանության ձգտումների ներքո սքողված՝ «հեղափոխության» փուլում հավաստիացնում էր, որ ինքը ո՛չ քննիչ է լինելու, ո՛չ դատախազ ու ո՛չ էլ՝ դատավոր….»: |