Հարմարավետություն, արագություն, շրջակա միջավայրի պահպանություն. Evocabank-ն առաջարկում է անհատական օգտագործման էլեկտրական մեքենաների ձեռքբերման ֆինանսավորում` մինչև 50,000,000 դրամի չափով և մինչև 7 տարի մարման ժամկետով: Տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 12%*: Առաջնային շուկայից գնելու դեպքում դուք կստանաք մեքենայի` ավտոսրահի իրացման գնի մինչև 80%-ը: Վարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարել 010605555 հեռախոսահամարով: Ինչո՞ւ գնել էլեկտրական մեքենա (EV - electric vehicle) Էլեկտրական մեքենաներն առավել անվտանգ են և էկոլոգիապես մաքուր: Էլեկտրական մեքենա վարելով դուք հոգ եք տանում շրջակա միջավայրի մասին, քանի որ EV մեքենաներն ավելի քիչ վնասակար գազային արտանետումներ են թողնում: Էլեկտրական մեքենաները սովորաբար ավելի ամուր են ու հուսալի, ինչի շնորհիվ հազվադեպ են փչանում: Ի տարբերություն ավանդական` բենզինով կամ դիզելային վառելիքով մեքենաների` դուք չեք ունենա մեքենայի շարժիչի հետ հաճախ հանդիպող անսարքություններ, ինչպես նաև` մեքենայի յուղ, ֆիլտր, անտիֆրիզ և մի շարք մասեր փոխելու անհրաժեշտություն: Էլեկտրական մեքենաներն առավել հարմար են քաղաքային տեղաշարժման համար, քանի որ հաճախ կատարվող կանգառներն ու շարժիչի գործարկումը խնդիր չէ մեքենայի համար, իսկ շարժիչի աղմուկը գրեթե բացակայում է: Ինչպիսի՞ ֆինանսական օգուտներ կունենաք էլեկտրական մեքենայի անցնելով Էլեկտրական շարժիչով մեքենաների՝ ՀՀ ներկրումն ազատված է մաքսատուրքերից, ինչպես նաև` 20% ավելացված արժեքի հարկից։ Այսինքն, հարկային-մաքսային առավելության շնորհիվ դուք ազատվում եք հարկերից` մեքենայի գնի մոտ 35%-ի չափով: Էլեկտրական մեքենա վարելով՝ դուք խնայում եք վառելիքի վրա ծախսվող գումարը: Մեքենայի գնման գումարը մի քանի տարում ձեզ ետ է գալու, քանի որ լիցքավորման ծախսն առնվազն 10 անգամ ավելի ցածր է, քան բենզինի կամ դիզելային վառելիքի ծախսը: Ամբողջապես էլեկտրական շարժիչով կահավորված մեքենաներն ազատված են նաև կայանման վճարներից (կարմիր գիծ)։ Ինչպե՞ս լիցքավորել էլեկտրական մեքենան Հաճախ վարորդները հրաժարվում են էլեկտրական մեքենա գնելուց, քանի որ չեն պատկերացնում, թե ինչպես է կարելի այն լիցքավորել: EV մեքենան կարելի է լիցքավորման միացնել տնից, ավտոտնակից և հասարակական վայրերում տեղադրված լիցքավորման կայաններից։ Երևանում վարորդը միջինում վարում է 25կմ, այսինքն` մեքենայի մեկ ամբողջական լիցքավորման շնորհիվ կարելի է մեքենան վարել մոտ 1 շաբաթ: ՀՀ տարածքում առկա էլեկտրական մեքենաների լիցքավորման անվճար կայաններ կարելի է գտնել ինչպես Երևանում, այնպես էլ` Երևանից դուրս` բոլոր մարզերում: Կայաններում կգտնեք նաև հոսանքի փոխարկիչներ` տարբեր մոդելների մեքենաների համար: Լիցքավորիչների գտնվելու վայրերը կարող եք տեսնել քարտեզով այստեղ: EV մեքենաների լիցքավորման միակ անհարմարությունը կարող է լինել լիցքավորման տևողությունը: Եթե տանը կամ ավտոտնակում ունեք լիցքավորման հնարավորություն, մեքենան գիշերը լիցքավորելը լավագույն տարբերակն է: Հակառակ դեպքում լիցքավորումը կարող է տևել 1-ից մինչև մի քանի ժամ։ ՀՀ-ում սահմանափակ քանակով կան նաև արագ լիցքավորման կայաններ: Էլեկտրական մեքենաները կարելի է նույնիսկ վերալիցքավորել՝ օգտագործելով արևային վերականգնվող էներգիա, ինչը կարող է բարձրացնել երկրի էներգետիկ անկախությունը: Ո՞ւր դիմել մեքենայի անսարքության դեպքում Վերջին տարիներին Հայաստանում բացվել են էլեկտրական մեքենաներ սպասարկող սերվիս-կենտրոններ։ Էլեկտրական մեքենաների սպասարկման ծախսերը նույնպես ավելի ցածր են: Կան նաև EV մեքենաներ արտադրող ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչներ, որոնք նոր մեքենա գնելու դեպքում տրամադրում են երաշխիք, սպասարկում և այլ արտոնություններ։ Այսօր ՀՀ-ում կա ավելի քան 600 էլեկտրական մեքենա: Վերջինիս քանակի աճին զուգահեռ կբարելավեն նաև սպասարկման պայմանները և հարմարությունները: Evocabank-ը մշտապես ներդնում է միջազգային շուկային համապատասխան պրոդուկտներ և ծառայություններ` զարգացնելով երկրի էկոհամակարգը: |