ԱՄՆ քոնգրեսական Ֆրենք Փալոնը, հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Դեյվիդ Վալադաոն, Գաս Բիլիրաքիսը, Ադամ Շիֆը և Բրեդ Շերմանը շրջանառության մեջ են դրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի շրջափակումը և մարդու իրավունքների շարունակական խախտումները դատապարտող բանաձև՝ կոչ անելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին անհապաղ դադարեցնել ԱՄՆ ռազմական և անվտանգային աջակցությունն Ադրբեջանին և ամբողջությամբ կիրառել Ազատության աջակցության ակտի 907-րդ բաժինն ու ԱՄՆ մարդասիրական աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղում հայ տուժածներին: Այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը: |