Ամերիկայի Միացյալ Նահանգները չի կարողանա Ուկրաինա մատակարարել խոստացված Abrams տանկերը՝ գարնանային հարձակման համար, Քոնգրեսի լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը։ «Ամեն փուլում մենք նայում էինք, թե ինչ է պետք ուկրաինացիներին, ինչ են նրանք խնդրում: Աշնանը մի շրջան կար, երբ նրանք մարտի դաշտում գրավեցին հսկայական քանակությամբ ռուսական տանկեր, որոնք կարողացան հաջողությամբ օգտագործել Խերսոնի և Խարկովի մարզերում հարձակման ժամանակ, բայց հիմա նրանց ավելին է պետք։ Մենք արձագանքեցինք»,- պատասխանել է Նուլանդը։ |