ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Ժողովրդով պետք է տեր կանգնենք մեր բանակին, իսկ դրա մեկնարկը հունվարի 28-ի հանրահավաքն է». Էդգար Ղազարյան
22:30, 26.01.2023 | mamul.am
2272 | 0

«Թեզեր են տարածում իշխանական աղբյուրներով, թե մեր բանակը թույլ ա, անուժ, անզեն, թե դրա համար պիտի ծնկի գանք թշնամու բոլոր պահանջների առաջ: Հայտարարում են, թե մեր երկրի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է: Մեր անվտանգության երաշխավորը ՄԵՐ ԲԱՆԱԿՆ Է: Ի՞նչ է եղել մեր բանակին, այո՛, նա ծանր հարված է ստացել այս հանցավոր ռեժիմի պատճառով, բայց դեռ կենսունակ է: Իշխանության փոփոխության դեպքում, երբ մեր բանակը ղեկավարեն իրենց գործին տիրապետող նվիրյալ զինվորականներ, կտեսնեք, թե մեր բանակը ինչ հրաշքներ կարող է գործել: Նսեմացման մթնոլորտը բերել է միայն այս իշխանությունը: Մենք ժողովրդով պետք է տեր կանգնենք մեր բանակին, իսկ դրա մեկնարկի օրը հունվարի 28-ն է՝ մեր լուսավոր տոնը՝ Բանակի օրը»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց հասարական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը: Նա կոչ արեց բոլորին հունվարի 28-ին միանալ Բանակի օրվան նվիրված հանրահավաքին: Հանրահավաքին կհաջորդի նաև երթը՝ դեպի Եռաբլուր. «Դա ողբի երթ չի լինելու, այլ հպարտության ու երախտիքի երթ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր