ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«2021 թվականին Ադրբեջանն օկուպացրել է նաև Հայաստանի ինքնիշխան տարածքը». Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում
23:24, 26.01.2023 | mamul.am
2340 | 0

Ադրբեջանի կառավարությունը, ինչպես և այս այստեղ գտնվող նրա ներկայացուցիչները, ցանկանում են, որ մենք մոռանանք Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի մասին։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։ «Նրանք չեն ցանկանում, որ դուք օգտագործեք այս չճանաչված երկրի անունը, չեն ցանկանում, որ խոսենք 44-օրյա պատերազմի ընթացքում ունեցած անմեղ զոհերի մասին։ Ավելին, 2021 թվականին Ադրբեջանը օկուպացրել է նաև Հայաստանի ինքնիշխան տարածքը, անցած սեպտեմբերին էլ 3-օրյա նոր ագրեսիա է իրականացրել Հայաստանի հարավային շրջանում, չի ցանկանում դուրս բերել զորքերը, ավելին` ամրաշինական աշխատանքներ է իրականացնում: Այսօր էլ ականատես ենք լինում Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի։ Ադրբեջանի կառավարությունն արդեն 46 օր է՝ շրջափակման մեջ է պահում բնակչությանը` խոչընդոտելով նրանց արժանապատիվ կյանքի իրավունքին, տեղաշարժման ազատությանը, սննդամթերքի, դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաների ներկրմանը։
Սա միայն մարդկանց իրավունքների հարց չէ, այլ Ադրբեջանի կողմից պետականորեն իրականացվող էթնիկ զտումների քաղաքականություն։
Ես հավատում եմ, որ Եվրոպան պետք է ուշադրությունը սևեռի Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ»,– հայտարարեց Գևորգյանը։
Նա հիշեցրել է, որ «Economist» հանդեսի վերլուծական կենտրոնի հրապարակմամբ` ժողովրդավարության գլոբալ ինդեքսում Ադրբեջանը «ավտորիտար ռեժիմ է» համարվում։ Այն նույն ընտանիքի կողմից կառավարվում է արդեն ավելի քան 40 տարի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր