ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Դվինի Արտակը պատրաստվում է Երևանում մեծ խաղատուն բացել. «Հրապարակ»
09:42, 27.01.2023 | mamul.am
5499 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Տեղեկություններ կան, որ Seven Visions Hotels, The Dvin հյուրանոցի սեփականատեր, գործարար Արտակ Թովմասյանը՝ Դվինի Արտակը, պատրաստվում է հյուրանոցում մեծ խաղատուն բացել։ Ինչպես հայտնի է, դեռևս նախկին իշխանությունների ժամանակ ընդունված օրենքով արգելվում է Երևանում խաղատներ բացել՝ բացառությամբ այն դեպքերի, երբ 100 միլիոն դոլար ներդրում է իրականացվում․ «Դվին» հյուրանոցը համապատասխանում է այդ ստանդարտներին։

«Որոշում չկա, բայց վերջին 10 տարիներին այդ մասին տարբեր քննարկումներ եղել են»,- մեզ փոխանցեցին համալիրի մամուլի ծառայությունից` չհերքելով այս տեղեկությունը։ Ի դեպ, մեր աղբյուրներն ասում են, որ գործարարը մեծ պարտքեր է կուտակել, հույս ունի, որ խաղատուն բացելուց հետո կկարողանա դրանք մարել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր