ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Հայաստանը սոսկ տարածք չի, որտեղ կարող են բախվել կամ էլ համագործակցել երրորդ ու չորրորդ կողմերը»․ Արթուր Սաքունց
01:18, 28.01.2023 | mamul.am
2293 | 3

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրում է. «Հատուկ խոսույթ է տարածվում Հայաստանում Արևմուտքի և Ռուսաստանի բախման մասին կամ նման խոսույթ տարածողներ՝ կուղարկվեք «ռուսական նավի» հետևից
Նախ, Հայաստանը սոսկ տարածք չի, որտեղ կարող են բախվել կամ էլ համագործակցել երրորդ ու չորրորդ կողմերը։
Նման մոտեցումը բացառում է Հայաստանի որպես միջազգային իրավունքի սուբյեկտ լինելը։
Նման մոտեցումը հիմնում է այն թեզից, թե Հայաստանը չունի ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությունները՝ անկախ այն հանգամանքից, դուր են գալիս որևէ մեկին, այդ թվում հայաստանի ներսում ոմանց այդ ընտրությունների որակն ու արդյունքները։
Հայաստանը սուբյեկտ է իր քաղաքացիներով և պետական մարմիններով, անկախ նրանից, թե որևէ այլ մեկին այդ թվում նաև Հայաստանում որոշ ուժերին, դուր են գալիս ՀՀ քաղաքացիները, պետական մարմինները, իշխանությունը, դուր են գալիս կամ դուր չեն գալիս նրանց գործողությունները, որոշումները, ի վերջո իրականացրած քաղաքականությունը։
Եթե ոմանք խնդիրներ են տեսնում ՀՀ քաղաքացիների, պետական մարմինների, իշխանության կողմից ընդունված որոշումների հետ կապված, ապա խնդիրը այդ խնդիրները տեսնողներինն է, ոչ թե Հայաստանին, քանի որ դրանք բացառապես ՀՀ ինքնիշխանության տիրությում են։
Եթե ոմանք խնդիրներ են տեսնում այն հարցում, թե ՀՀ քաղաքացիները, պետական մարմինները, իշխանությունները Հայաստանի տարբեր խնդիրների լուծման նպատակով ում հետ են որոշում համագործակցել, ապա դա նույնպես ՀՀ ինքնիշխանության տիրույթում են։
Հետևաբար ՀՀ քաղաքացիների, պետական մարմինների իշխանությունների կողմից ինքնիշխանության գիտակցման հիման վրա համագործակցության կողմերի ընտրության, համագործակցության բովանդակության ու լուծվելիք խնդիրների վերաբերյալ որոշումների հետ հաշվի չնստողները, ավելին, այդ որոշումների հիմքով սպառնալիքի լեզվով խոսողները կարող են գնալ «ռուսական նավի» հետևից, եթե սեփական կամքով չգնան, ապա կուղարկվեն։
Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության սկզբունքների հիման վրա անբեկանելի, անվիճարկելի արժեքներ են, որոնց պահպանումն իհարկե առաջին հերթին ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, և ՀՀ ցանկացած իշխանության, ՀՀ բոլոր պետական մարմինների և յուրաքանչյուր պաշտոնատար անձի թիվ մեկ պարտավորությունն ու առաքելությունն է, և այդ թվարկվածներից յուրաքանչյուրը պետք է իր պարտավորությունը կատարի այնպես, որ ոչ մեկի մտքով անգամ չանցնի կասկածի տակ դնելու Հայաստանի Հանարապետության ինքնիշխանությունը՝ համարելով այն սոսկ տարածք, որտեղ կարող են ինչ որ բախումներ հրահրել ինչ որ երրորդ կողմ, հանձինս Կրեմլի, կամ էլ այլ պետությունների դեմ սանձազերծած պատերազմները, ագրեսիաները պրոյեկտել Հայաստանի վրա։
Իսկ եթե դեռևս Կրեմլի կամ որևէ այլ պետության մտքով անցնում է նման գաղափար, ուրեմն պարտավորությունները պատշաճ չեն կատարվում»:

Աղբյուրը` Արթուր Սաքունց
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր