ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Ի՞նչ է կատարվում Արցախի կաթի շուկայում». Անի Կաղինյան
13:30, 27.01.2023 | mamul.am
4053 | 0

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ է կատարվում Արցախի կաթի շուկայում: Արցախը կաթնամթերքի արտադրությամբ եղել է միշտ ինքնաբավ, անգամ պատերազմից հետո:
Պատերազմի օրերին լսած կլինեք Արայիկի էլիտար կովերի մասին, որոնք պատերազմի օրերին Քարվաճառով դուրս եկան շրջերկրյա ճանապարհորդության և պատերազմի ավարտից հետո Լաչինի միջանցքով վերադարձան Արցախ: Հիմա այդ նույն կաթնատու կովերի կաթը կարող է ամբողջությամբ կաթի շուկայի ցուցանիշը փոխել: Եթե Արայիկի եղբայրը, որը պայմանագրեր ունի տեղական կաթ արտադրող ձեռնարկությունների հետ, կատարի իր պարտավորությունը՝ 250 դրամով կաթը հանձնի արտադրողներին և ոչ թե կաթը երկու, երեք անգամ թանկ գնով վաճառի, ֆերմայից անհատներին: Անունը դնելով, որ կովերի կաթնատվությունը ընկել է, կովերի կաթնատվությունը չի կարող ընկնել, ձեր ագահությունն է ավելացել: Կաթը վերամշակող գործարանները ձեռք բերելով կաթը 250 դրամով, արտադրանք կտան և կուղարկեն խանութներ, բոլոր արցախցիները կկարողանան օգտվել կաթնամթերքից:
Պրն Վարդանյան խնդրում եմ Ձեզ, այս ինֆորմացիան հաշվի առնել, ինչպես կարգավորել եք բենզինի շուկան, նույնն էլ կարող եք անել կաթնամթերքի շուկայի հետ: Հարգանքներս, կանխավ շնորհակալություն»:

Աղբյուրը` Անի Կաղինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր