ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Խաչատուր Սուքիասյանի «Հայէկոնոմբանկի» Իջևանի մասնաճյուղը կառուցվել է կանաչ տարածքում». Ոսկան Սարգսյան
13:36, 27.01.2023 | mamul.am
3062 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանը լուսանկարներ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող Հայէկոնոմբանկի Իջևանի մասնաճյուղի շենքն է, որը կառուցվել է կանաչ տարածքում՝ Իջևան քաղաքի կենտրոնական զբոսայգում։ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն՝ կանաչապատ տարածքներում, զբոսայգիներում կապիտալ շինարարություն չի թույլատրվում։ Բանկի մասնաճյուղի շենքը մինչև 2018-ի իշխանափոխությունն է կառուցվել, «նախկինների» օրոք։ 9 տարի՝ 2010-2019 թվականներին այդ մասնաճյուղի կառավարիչն է եղել Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը»:

«Խաչատուր Սուքիասյանի «Հայէկոնոմբանկի» Իջևանի մասնաճյուղը կառուցվել է կանաչ տարածքում». Ոսկան Սարգսյան
«Խաչատուր Սուքիասյանի «Հայէկոնոմբանկի» Իջևանի մասնաճյուղը կառուցվել է կանաչ տարածքում». Ոսկան Սարգսյան
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր