Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը գրում է. «30 երեխա տեղափոխվել է հիվանդանոց, քանի որ Հրազդանի դպրոցներից մեկում աշակերտն անհայտ գազ է օգտագործել: Խոսեցի Հրազդան ԲԿ տնօրեն Կարեն Սահակյանի հետ, այս պահին արդեն դուրս է գրվել 20 երեխա, բուժօգնություն են ստանում 10-ը: Հիվանդանոցում գտնվող երեխաների վիճակը գնահատվում է բավարար»: |