ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+24 °C
«Գործող իշխանությունն այդ համեստ առաքելությունն օգտագործեց որպես «ճամբարափոխության» «դրոշ»»․ Սուրեն Սուրենյանց
23:00, 27.01.2023 | mamul.am
3496 | 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԵՄ դիտորդական առաքելությունը օգտակար գործիք է, որը հմուտ իշխանությունը կարող էր օգտագործել՝ սահմանային կայունությունն ապահովելու նպատակով: Խնդիրը ճիշտ կարող էր մատուցվել նաև Մոսկվայում և Թեհրանում:
Բայց դա անելու փոխարեն՝ գործող իշխանությունը այդ համեստ առաքելությունն օգտագործեց որպես «ճամբարափոխության» «դրոշ», հիմա էլ «հերոսաբար» դատափետում է Ռուսաստանի ԱԳ կոշտ հայտարարությունը:
«Հանճարեղ» անտաղանդ է պետք լինել՝ երկիրը աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետ դարձնելու, հետո «կույս» ձևանալու համար:
Հիմա «կատաղած» արձագանքեք, ձեր մոտ միայն դա է ստացվում...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր