ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ջարդոնի վերածված և լքված մեքենաները պետք է տեղափոխվեն Երևանի փողոցներից». Աշոտ Սարգսյան
16:30, 27.01.2023 | mamul.am
8190 | 1

Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը լուսանկարներ է տարածել իր էջում՝ գրելով. «Ջարդոնի վերածված և լքված բոլոր մեքենաները պետք է տեղափոխվեն Երևանի փողոցներից: Այսօր գրավոր դիմել եմ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին՝ այս խնդիրը կարգավորելու համար, քանի որ խանգարում է թե՛ մեքենաների երթևեկությանը, թե՛ հետիոտներին:
Հարգելի՛ վարորդներ, եթե նմանատիպ մեքենաներ ունեք, տեղափոխեք Երևանի փողոցներից, քանի որ նմանատիպ միջոցառումները լինելու են շարունակական:
Շնորհակալություն ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանին՝ խնդիրը բարձրաձայնելու համար»:

«Ջարդոնի վերածված և լքված մեքենաները պետք է տեղափոխվեն Երևանի փողոցներից». Աշոտ Սարգսյան
Աղբյուրը` Աշոտ Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր