ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Հայաստանն աշխարհի մեծ ու փոքր որևէ երկրի հետ թշնամանալու ռեսուրս չունի այլևս»․ Սուրեն Սահակյան
02:12, 28.01.2023 | mamul.am
2759 | 1

Հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը գրում է. «Լավ արտաքին քաղաքականությունը սիրո ու ատելության վրա հիմնված էմոցիոնալը չի։ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Արաբական Էմիրությունները, Չինաստանը, Թուրքիան սիրելով ու ատելով չի, որ էդ քաղաքականությունը պետք ա կառուցել։ Ռուսաստանը վերջին 200 տարում պարբերաբար համաշխարհային էական խաղացող ա եղել, իսկ վերջերս կոռուպցիայի, կայսերականության, ռեակցիոնիզմի պատճառով դարձել ա տարածաշրջանային ոչ շատ ուժեղ լիդեր։ Չեմ կարծում, թե իր ներկայիս պոտենցիալով ունակ ա վերադառնալ միջազգային մեծ խաղ, բայց մեկ ա՝ ինքը կա ու մնալու ա մեր մի քիչ լայն տարածաշրջանում։ Մնալու ա իր շահերով ու տարածաշրջանի, առավել ևս մեզ վրա ունեցած ազդեցության ահռելի լծակներով։ Էդ շահերը մի 50 տեղ կարող ա համընկնեն, մի 60 տեղ էլ դեմ լինեն մեր շահերին։ Լավ քաղաքականությունը 60-ի ազդեցությունը չեզոքացնելն ա, 50-ի դեպքում էլ Հայաստանի համար ստանալ առավելագույնը։ Հայաստանը աշխարհի մեծ ու փոքր որևէ երկրի հետ թշնամանալու ռեսուրս չունի այլևս։ Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկա մակարդակից էլ ավելի վատթարացումը նշանակում ա արտաքին քաղաքական ձախողում։ Միաժամանակ, իհարկե, որևէ բարելավում չպետք ա մեր շահերի հաշվին լինի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր