ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
Վրաստանում ուժի մեջ է մտել ՀՀ-ի հետ սահմանի պարզեցված հատման մասին համաձայնագիրը
19:18, 27.01.2023 | mamul.am
3396 | 0

Վրաստանում ուժի մեջ է մտել Հայաստանի հետ սահմանի պարզեցված հատման մասին համաձայնագիրը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշումը հրապարակվել է Վրաստանի օրենսդրական տեղեկագրի կայքում։

Ըստ այդմ, Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները սահմանը հատելիս կարող են օգտագործել միայն նույնականացման քարտ, և անհրաժեշտ չի լինի ներկայացնել անձնագիր։

Որոշմամբ նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է համաձայնագրի կնքման մասին տեղեկացնել Վրաստանի նախագահին և խորհրդարանին, ինչպես նաև տեղեկացնել Հայաստանի իշխանություններին համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր