ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 388.17, EUR 418.91, RUB 5.04, GBP 476.94
+17 °C, +8 °C ... +17 °C Վաղը`+19 °C
ԱԺ-ում ստորագրահավաք է․ աշխատակիցների մի մասին պարգևավճար չեն տալիս
21:18, 27.01.2023 | mamul.am
2757 | 0

«Հրապարակ»-ը գրում է․ «ԱԺ-ի սպասարկող անձնակազմը ստորագրահավաք է սկսել՝ պահանջելով վճարել իրենց պարգևավճարները: Բանն այն է, որ իշխանափոխությունից հետո, բացի պետական ծառայողներից, խորհրդարանի ղեկավարությունը պարգևավճար է հատկացրել նաև ԱԺ տեխնիկական ու սպասարկող անձնակազմին. մոտ չորս տարի տվել է, հիմա՝ կտրել:

Պարգևավճարներից զրկվածները զայրացած են, որ իրենց առանձնացրել են բոլորից ու բաժանարար գիծ քաշել, սև ու սպիտակ դարձրել: «Երբ իրենք նոր էին մտել խորհրդարան, լավ տղա էին խաղում, սրտացավ էին ձևանում, որ հավատանք ու վստահենք: Իսկ հիմա, երբ իրենց կարծիքով՝ մեզ իրենցով են արել, երեք մատի գործողություն են ցույց տալիս»,-ասաց պարգևավճար չստացած աշխատակիցներից մեկը:

Ստորագրահավաքին միացել են տեխնիկա-տնտեսական գործառույթ իրականացնողները: Ասում են՝ նախկինում հավասար պայմաններ են եղել. տարին երկու անգամ, պետական ծառայողների հետ իրենց էլ են պարգևավճար տվել: Ճիշտ է` սպասարկող անձնակազմը պարգևավճարը ստացել է ԱԺ տնտեսած միջոցներից, բայց դա իրենց խնդիրը չէ: Կարևորը՝ ղեկավարությունը բոլորին հավասար աչքով է նայել: Իսկ հիմա աշխատակազմի ղեկավարից շշուկներ են հասել, որ սպասարկող անձնակազմին պարգևավճար տալու գումար չկա: «Այսինքն, չաշխատող, ամբողջ օրը պարապ ֆռֆռացող պետական ծառայողի համար փող կա, իսկ նվազագույն աշխատավարձով յոլա գնացող, աշխատող-տանջվողի համար չկա՞: Ինչո՞ւ սովորեցրին, որ հիմա էլ կտրում են»,-ասաց ԱԺ աշխատակիցը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր