ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«ՔՊ-ականների հետ ամեն ինչ պարզ է․ նոր աղետը սարերի ետևում չէ»․ Կ․ Փաշոյան
22:00, 27.01.2023 | mamul.am
5175 | 0

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՔՊ-ականների հետ ամեն ինչ արդեն իսկ պարզ է։ Կոնֆորմիզմի մեջ թաղված, կշտացած, պարապ զանգված են։ Շատ ավելի վտանգավոր են հաճախորդները՝ առավոտից իրիկուն Ռուսաստան հայհոյող, Արցախի հարցը մարդու իրավունքների կեղծ նարատիվով լղոզող փորձագետները, քաղ․ հասարակության ներկայացուցիչները, քաղաքագետները, լրագրողները, մարդ-կուսակցությունները։ Սրանց պրոպագանդան է քայքայում ամեն մի բանականը ու լեգիտիմացնում գործող իշխանության գոյությունը։
Հայաստանը չունի ո՛չ արտաքին քաղաքականություն և ո՛չ էլ պաշտպանական ռազմավարություն, կա միայն պրոպագանդա և նոր աղետը սարերի ետևում չէ»։

Աղբյուրը` Կարպիս Փաշոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր