ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Երևանում Toyota Land Cruiser-ը վարելիս՝ հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Հայաստանի նախկին փոխդեսպանը
22:18, 27.01.2023 | mamul.am
5743 | 0

Այսօր՝ հունվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան Ա․ Ավետիսյան փողոցում դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել թիվ 2-րդ շենքի դիմաց, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Kia մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Օպերատիվորեն ժամանել է բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վարորդին տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը։

Երևանի գնդի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը, նա Երևանի բնակիչ 56-ամյա Արմեն Խարազյանն է։

Շամշյանի տեղեկություններով նա ԱՄՆ-ում Հայաստանի նախկին փոխդեսպանն է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր