ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Այս պահին աշխարհում ընթացող զինված հակամարտությունների թիվը հասնում է 39-ի»․ Վահե Դավթյան
00:00, 28.01.2023 | mamul.am
2717 | 0

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խնդիրը նրանում է, որ մենք շարունակում ենք գնահատել իրավիճակը 19֊րդ դարի աշխարհաքաղաքական կատեգորիաներով կամ էլ 20֊րդ դարի ռեալիզմ֊լիբերալիզմ ավանդական հակադրման ներքո։
Մինչդեռ Սառը պատերազմի ավարտից հետո խորապես փոխվել է համաշխարհային քաղաքականության տրամաբանությունն ու կառուցվածքը։ Դրանում այլևս գրեթե բացակայում է իդեոկրատիկ առաջնորդությունը։ Չկան ազդեցության գոտիներ՝ իրենց ավանդական իմաստով։ Չկա կենսական տարածություն։ Կարող ես զբաղեցնել չափազանց փոքր տարածք, բայց լինել Գործոն։ Ու հակառակը։
Հիմնական դերակատարները երկուսն են՝ տրանսնացիոնալ և լոկալ էլիտաները, որոնք փորձում են պայմանավորվել։ Հաճախ դա չի ստացվում։ Արդյունքում, խաղաղության խնդիրների ուսումնասիրման ստոքհոլմյան ինստիտուտի համաձայն՝ այս պահին աշխարհում ընթացող զինված հակամարտությունների թիվը հասնում է 39-ի։
Հ.Գ. 2022 թ. լույս տեսած իմ գրքում փորձել եմ վերհանել միջազգային հարաբերությունների նորագույն այն տեսությունները, որոնցում բացվում է նշված դերակատարների էությունը։ Ում հետաքրքիր է՝ լինքը մեկնաբանություններում»։

Աղբյուրը` Վահե Դավթյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր