ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Վազգենն ասաց՝ այս լուսանկարները եկող սերնդին պատմելու են, թե ինչպես էինք գնում դեպի հաղթանակ»․ Հովիկ Չարխչյան
01:18, 29.01.2023 | mamul.am
5307 | 1

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բանակի օրվա առթիվ ներկայացնեմ իմ անձնական արխիվում պահվող լուսանկարներից մեկը:
1996 թվականն էր: ՊՆ նախարար Վազգեն Սարգսյանի հետ Արցախ էինք մեկնել: Հենց այստեղ էլ, մի հարմար պահ որսալով, լուսանկարիչ Հովհաննես Արմենակյանը, որ այդ ժամանակ աշխատում էր «Հայ զինվոր» թերթում, որոշեց Վազգենին նվիրել հենց նոր լույս տեսած «Ես մի զարկն եմ քո կռվի» վավերագրական լուսանկարների ալբոմը:
Վազգենն ուշադիր թերթում էր, երբեմն կանգ էր առնում այս կամ այն նկարի վրա՝ տեսնելով ծանոթ դեմքեր, հիշողության մեջ դրոշմված իրադարձությունների պատկերներ: Հետո գովեց Արմենակյանին, ասաց, որ մեր պատմության վավերագրումը խիստ կարևոր գործ է, և այս լուսանկարներն էլ եկող սերնդին պիտի պատմեն այն մասին, թե ինչպես էինք մենք գնում դեպի հաղթանակ…»:

Աղբյուրը` Հովիկ Չարխչյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր