ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Եթե նախորդ անգամ ոստիկանները բազմահազար էին, այսօր 10 անգամ ավելի շատ էին». «Որդիների կանչ» ՀԿ
11:12, 28.01.2023 | mamul.am
4746 | 0

«Որդիների կանչ» սոցիալ-հասարակական կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել. «Ինչպես արդեն նշել էինք, «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները՝ 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների ծնողները, առավոտյան 05:00-ից Եռաբլուր զինվորական պանթեոնում են՝ թույլ չտալու համար դավաճանական իշխանությանը այցելել իրենց տղաների շիրիմներին։
Իհարկե ուժերը անհավասար էին, եթե նախորդ անգամ նշում էինք՝ ոստիկանները բազմահազար էին, այս անգամ նրանց քանակը 10 անգամով ավելի շատ էր…
Թրքահպատակ իշխանությունները եկան Եռաբլուր, իսկ ծնողները չկարողացան ճեղքել այդ բազմահազարանոց ոստիկանական պատը… Դե ինչպես միշտ ձևական 2-3 photo անելուց հետո նրանք հեռացան…։ Նշենք նաև, որ Եռաբլուրի բոլոր կողմերի մուտք ու ելքերը փակվել էին լրատվականների, քաղաքացիների և անգամ ծնողների համար…
«Որդիների կանչ» ՀԿ-ն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է. «Թո՛ղ քպականները ԼԱ՜Վ իմանան, քանի մենք կանք, քանի շնչում ենք, իրենք ՄԻՇՏ և ՄԻՇՏ արժանանալու են այս վերաբերմունքին։ Մենք չենք թողնելու, որ ձեր ներկայությամբ պղծեք մեր սրբավայրը…։ Քանի ՄԵՆՔ ԿԱՆՔ Դուք միշտ այդպես սողալով ու վախենալով պիտի շարժվեք…, իսկ ՄԵՆՔ՝ ԿԱՆՔ…»:

«Եթե նախորդ անգամ ոստիկանները բազմահազար էին, այսօր 10 անգամ ավելի շատ էին». «Որդիների կանչ» ՀԿ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր