ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 388.28, EUR 412.90, RUB 5.07, GBP 471.18
+11 °C, +7 °C ... +14 °C Վաղը`+15 °C
Սասուն Միքայելյանը սկսեց գոռգոռալ լրագրողի վրա
11:54, 28.01.2023 | mamul.am
6132 | 5

Երկրապահի գործունեության մասին հարցին ի պատասխան՝ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ասաց, որ նախկինում ԵԿՄ-ն այլ կարգավիճակ ուներ, հիմա այլ է. «Եթե դու մի քիչ հայրենիքդ սիրում ես, մի քիչ...»,- ասաց Միքայելյանը: Լրագրողն ընդհատեց՝ իսկ «Դուք սիրո՞ւմ եք հայրենիքը», Միքայելյանը բարկացավ. «Լսի՛ր, եթե հարց ես տալիս: Եթե դու մի քիչ հայրենիքդ սիրում ես, նենց հարց տուր, որ մարդիկ պատասխանեն: Բա ո՞վ ա սիրում, քո քաշին երկաթ կա վրես»: «Ասում էինք՝ 30 տարի բանակ չենք ունեցել»,- նշեց լրագրողը. «Այո՛, Սպարապետից հետո բանակ չենք ունեցել»: Դուք չիմացա՞ք ինչ եղավ, նախորդ իշխանություններն ինչ արին: Ես չեմ ասում Փաշինյանը սուրբ է, ես սուրբ եմ, բայց այն թերացումներից հետո, որ կային, երեք տարում չես կարող բանակ ունենալ»,- հավելեց Միքայելյանը:

Սասուն Միքայելյանը սկսեց գոռգոռալ լրագրողի վրա
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր