ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«2020-ի պարտությունը դավադիր էր». Սեյրան Օհանյան
13:36, 28.01.2023 | mamul.am
3165 | 4

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շնորհավո՛ր տոնդ, Հայկակա՛ն բանակ
Հավերժ խոնարհումս այն սերունդերին, ովքեր Արցախյան առաջին հերոսամարտից մինչև այսօր իրենց մաքառումի, առողջության, կյանքի գնով կռել են փառահեղ հաղթանակներդ:
Նրանց փա՛ռք ու պատիվ:
2020-ի պարտությունը դավադիր էր, քեզ հարվածեցին նաև թիկունքից, բայց միանշանակ է և այն, որ առջևում հաղթանակներ դեռ լինելու են:
Ես վստահ եմ՝ Հայկական բանակը ամենաառաջինն է ուղղելու իր վիրավոր մեջքը և ամուր կանգնելու է սեփական հողի, սահմանի վրա: Հայկական բանակը վերականգնելու է իր երբեմնի ուժն ու հեղինակությունը և նորից անվտանգության երաշխավոր, պաշտպան է դառնալու վիրավոր Արցախի, Հայաստանի համար, բայց դա միայն Բանակի խնդիրը չէ, այլ մեզանից յուրաքանչյուրի, ողջ ժողովրդի:
Բանակը պաշտպանել է մեզ և ծանրագույն պայմաններում այսօր էլ մեր պաշտպանն է:
Ամուր թիկունք, վահան դառնանք նրա համար»:

Աղբյուրը` Սեյրան Օհանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր